Այսօր բոլորս էլ Ֆրանսիայի հետ կիսում ենք նրա վիշտը: Այսօր բոլորս ցավակցում ենք եղբայրական Ֆրանսիային և ֆրանսիական ժողովրդի հետ ենք` իր համար այս դժվարին պահին: Գուցե այս սարսափելի ահաբեկչությունը վերջապես կոնսոլիդացնի աշխարհի հզորներին և նրանք ի վերջո միասնական հանդես գան այն արյունարբու հրեշի դեմ, որը մի ընդհանուր անուն ունի՝ իսլամական ծայրահեղականություն:
Թերևս մենք, հայերս, առաջիններից էինք այս նոր դարաշրջանում, որ տուժեցինք այդ սարսափելի արհավիրքից, որը հիմա վտանգել է բառացիորեն ողջ մոլորակը: Սկզբում 1895-ին, իսկ հետո արդեն 1915-ին Օսմանյան Թուքիայում տիրող իսլամական անհանդուրժողականության պատճառով, որը հասցված էր պետական մակարդակի քաղաքականության, ցեղասպանվեց ու տեղահանվեց իր բնօրրանից մեր ժողովրդի արևմտյան հատվածը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.shukh/posts/890366554411211
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



