Ջոն Քերին Փարիզի ահաբեկչությունն անվանել է «միջնադարյան ու ժամանակակից ֆաշիզմի խառնուրդ»168.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «միջնադարյան ու ժամանակակից ֆաշիզմի խառնուրդ» է անվանել Ֆրանսիայում երեկ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնք իրենց հետ բերում են ավերածություններ ու վախ, հայտնում է Reuters-ը:

«Մենք խոսում էինք Փարիզի իրադարձությունների մասին, որը հետել է Իրաքի ու Բեյրութի ահաբեկչություններին: Մենք համաձայնել ենք, որ այդ ակտերն անընդունելի են մեր մոլորակի վրա»,- ասել է Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել