Ահաբեկչությունն իսկապես ազգ ու կրոն չի ճանաչում, ինչպես ցանկացած այլ ծանր ու թեթև հանցագործություն: Սակայն այժմ պետք է հաշվի առնել, որ այդ գործիքն ավելի ակտիվ օգտագործում են ծայրահեղական իսլամիստները: Իսկ դա իմանալով հանդերձ ցանկացած պետություն, հատկապես եվրոպականները (քանի որ այդ երկրներ ավելի շատ են գաղթում), պետք է հստակ խաղի կանոններ սահմանեն միգրացիոն քաղաքականությունում և ահաբեկչության դեմ պայքարում:
Հաճախ մենք տեսնում ենք այս խնդիրների լուծման առումով ավելի շատ ձև, ուղված այս կամ այն բլոկի, կամ քաղաքական գործչի ռեյտինգի բարձրացմանը, քան բովակդակություն:
Մի քանի ժամ առաջ կապնվեցի Փարիզում ծանոթներիցս մեկի հետ, ով ապրում է Ֆրանսիայում 12 տարուց ավելի: Ասում է, որ մարդիկ մեղադրում են իրենց կառավարությանը, քանի որ հատկապես վերջերես Միջին Արևելքի գաղթականներին շատ հեշտությամբ տրամադրում են ապրելու վայր, փաստաթղթեր և համապատասխան պետական աջակցություն՝ առանց ստուգելու տվայլ մարդու անցյալը, առանց որևէ զգուշության: Շատերին միանգամից տրամադրել են կացության վկայականներ:
Նույն ծանոթս ասում է, որ շատ մարդիկ, որքեր տարիներ ի վեր Ֆրանսիայում են ապրում, աշխատում են, չեն կարողանում այդ փաստաթղթերը ստանալ: Իսկ այդ գաղթականները, առանց որևէ ստուգման և երկար բարակ քննության, նույն փաստաթղթերը ստանում են երկու ամսվա ընթացքում: Մի կողմից ճիշտ է ասում՝ ինչ իմանաս միգուցե միգրանտների հոսքի տակ հատուկ հանձնարարությամբ շատ ահաբեկիչներ են մտել երկիր (ոչ միայն Ֆրասիա), որոնք տեղավորվել են ու հիմա սկասում են գործի գցել <<ռումբը>>: