arm141148561528Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առնչությամբ: Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանից, ցավակցական ուղերձում ասվում է.

«Խոր ցավով ու ընդվզումով երեկ գիշեր հետևեցինք Փարիզի ահաբեկչական դեպքերին։ Արդարև, հավաքական ահաբեկչության, այլ խոսքով՝ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդն ու հայ եկեղեցին գոյութենական փորձառությամբ գիտեն, թե ինչ է նշանակում անմեղ մարդկանց արյունը թափել։ Ահաբեկչությունը համամարդկային չարիք է, որի դեմ աշխարհի բոլոր կրոնները, մշակույթները, քաղաքակրթություններն ու ազգերը կոչված են հավաքական կեցվածք որդեգրել` այն արմատախիլ անելու մարդկային հասարակությունից:

Դատապարտում ենք Փարիզի ոճիրը, կիսում ենք Ձ եր ցավն ու ընդվզումը եւ զորակցում հայ ժողովրդի երկար դարերի բարեկամ ու մարդկային գերագույն արժեքներին հավատարիմ ֆրանսացի ժողովրդին։ Աղոթում ենք ահաբեկչական գործողություններին զոհ գնացած անմեղ հոգիների համար, եւ մեր խորազգաց ցավակցությունները հայտնում նրանց ընտանիքներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել