«Այո» կամ «ոչ» ռեալթի շոուի պլյուսները (այս պահի դրությամբ)՝
1. Մարդիկ շատերը բարձրաձայնում են իրենց սոցիալական խնդիրը ուղիղ եթերում ու հուսամ բոլորը կլսեն:
2. Տարիներով էտ գյուղական համայնքներում Երևանից մարդ չի լինում, իսկ սրա շրջանակում պատգամավորներ ու ակտիվիստներ են գալիս ու դաժե քննարկում անում:
3. ԱԺ պատգամավորները անձամբ կարան լսեն իրենց մասին կարծիքներ:
4. Գյուղացին իրեն լսված ու հարգվածա զգում (ու կապ չունի կլուծվի խնդիրները, թե չէ):
5. Շատ գյուղերի մասին մենք՝ հեռուստադիտողներս իմացանք:
6. Ուղիղ եթերում ով ինչ ուզումա ասումա ու ոչ մեկ չի ասում դու սխալ ես կամ ճիշտ:
7. Գյուղական համայնքներին տարիներով նաև իրենց մարզպետները չեն այցելում, հուսամ սրանից հետո ավելի շատ կայցելեն ու կլսեն:
8. Վերջ է դրվում նախարարների գեղեցիկ այցերը գյուղեր, ու գյուղերը այլ կողմից ենք տեսնում՝ առանց պաշտոնյայի, զգաստ խոսեքրի.... Բոլորը խոսում են պարզ հստակ ու առանց հետին մտքի:
9. Գյուղերում շատ մարդիկ իմացան՝ ինչ է Սահմանադրությունը:
10. Գյուղացին պաշտոնյայի հետ հավասարը հավասարին կանգնում է ու զգում է, որ իրանց էլ են հիշում ու իրենց կարծիքն էլ է կարևոր:



