Սա արդեն պատերազմ է, իմաստ չունի ասել, թե անգութ պատերազմ: Գթասիրտ պատերազմներ աշխարհը չի տեսել: Պատերազմասեր մեր աշխարհին պատերազմի ժամանակ ծիծաղելի է հիշեցնել 6-րդ պատվիրանը` մի՛ սպանիր: 
Հետո կգան նոր հերոսներին փառաբանելու նոր ժամանակներ, սխրանքներով կլցվեն պատմության դասագրքերը, մի տողով էլ կհիշատակեն, թե բա Երրորդ աշխարհամարտի ժամանակ "Ստադ դե Ռեյմս" մարզադաշտից տարհանվող ֆրանսիացիները իրար ոգևորելու համար երգում էին Ֆրանսիայի օրհներգը...
Եվ Փարիզը կշարունակի լինել սիրո, պերճանքի, նորաձևության, խղճի ազատության մայրաքաղաք:
Սա է մեր հին ու նոր աշխարհի բանը, որը, երևի, ի սկզբանե չէր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել