Panorama.am-ը գրում է.
Նոյեմբերի 13-ին փարիզյան Stade de France մարզադաշտի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս քաղաքացու հաջողվել է փրկվել: Ֆրանսիացիներից մեկին հաջողվել է փրկվել բջջային հեռախոսի օգնությամբ:
NTV-ին ականատեսներից մեկը պատմել է. «Պայթյունը որոտացել է ինձանից մի քանի մետր հեռավորության վրա, երբ ես հեռախոսով խոսում էի: Շուրջս ամեն ինչ բազմաթիվ մանր մասերի վերածվեց: Դրանք բոլորը կողքովս անցան, ու ես ընկա: Եվ երբ բարձրացա, տեսա, որ փամփուշտը մտել էր հեռախոսիս մեջ: Իմ հեռախոսը փրկեց ինձ, հակառակ դեպքում փամփուշտը գլուխս էր վնասելու»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



