284187Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու Յորք Սիթի»-ում, իր կարծիքն է հայտնել է «կապտանռնագույններ»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի միջև Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կայանալիք հանդիպման վերաբերյալ:

«Առանց Մեսսիի «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի դիմակայությունը այլ բնույթ կունենա: Մեսսին որոշիչ դերակատարություն ունի խաղադաշտում: Նա ամեն ինչ փոխում է: Հուսանք, որ Լեոն կկարողանա մասնակցել «կլասիկո»-ին, ի շահ ֆուտբոլի:

Բնականաբար, ես կարծում եմ, որ «Բարսելոնա»-ն հաղթելու է: «Կլասիկո»-ում ֆավորիտներ չկան և նշանակություն չունի, թե ֆունկցիոնալ ինչ վիճակում են թիմերը նման խաղից առաջ»,- Marca-ն մեջբերում է Վիլյայի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել