Panorama.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Մանյուել Վալսին: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հեռագրում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել