Մենք՝ հայերս՝ հատկապես ֆեյսբուքահայերս, ինչ արագ արձագանքող ենք, անկեղծ: Առավոտ շուտ իմացա Փարիզում տեղի ունցած սոսկալի ահաբեկչույթան մասին, որի ընթացքում մահացել է մոտ 153 մարդ: Հիրավի, շատ դաժան դեպք է, շաաատ... ու էս ամենի հետ մեկտեղ լուրը տարածվելուց րոպեներ անց, արդեն նկատում եմ մեր ֆեյսբուքահայերի «պատերին» սև լենտաներ, վրա գրած «Փարիզ 13.11.2015» կամ «Պռայ ֆոր Փարիզ»:
Ապրեն մեր ֆեյսբուքահայերը, որ կարողանում են շատ արագ արձագանքել ուրիշի սգին, ուրիշի ցավին ու ինչ որ չափով փորձել սփոփել նրանց ու կապ չունի, որ, միգուցե, նրանք դա չեն տեսնի, կարևորը դուք միանգամից ու շատ արագ արձագանքում եք:
Այ էսա հայ լինելու կայիֆը:
Հ.Գ. Իսկ էն փաստը, որ շատ ու շատ աղքատ ընտանիքներ ամեն օր նվերներով լի հյուրեր են ընդունում (հենց նույն ֆբ-ի շնորհիվ) էտ էլ վկայում է նրա մասին, որ մենք՝ հայերս, ունենք մի բան, որ ոչ մեկը չունի:



