Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերին ու Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը մեկնել են Վիեննայում գտնվող «Բրիստոլ» հյուրանոց, որտեղ գտնվում է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հաղորդում է ТАСС-ը։
Դիվանագիտական աղբյուրի հաղորդմամբ՝ արտգործնախարարները կարող են երկկողմ և բազմակողմ բանակցությունների շարք իրականացնել, որոնց կմասնակցի Ֆաբիուսը։
Հանդիպումները տեղի կունենան Սիրիայի հարցով բանակցությունների նախաշեմին, որոնք պետք է տեղի ունենան «Իմպերիալ» հյուրանոցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահը չեղարկել է այցը Ֆրանսիա՝ ահաբեկչությունների շարքի պատճառով։
Փարիզի ոստիկանությունը մահացած 8 ահաբեկիչների մասին տվյալներ է հաղորդում։ Նրանցից 7-ը մահապարտի գոտի են ունեցել, հայտնում է քննությանը մոտ կանգած աղբյուրը։



