vaticanՎատիկանը ցավակցում է Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ և կարծում է, որ պատասխանը պետք է տան բոլոր մարդիկ, ովքեր կողմ են խաղաղությանը: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սուրբ գահի ներկայացուցչին:

«Մենք ցնցված ենք խելահեղ ահաբեկչական բռնության և ատելության այս նոր դրսևորումից, որը մենք ամենակատեգորիկ կերպով դատապարտում ենք Հռոմի պապի հետ միասին և բոլոր նրանց, ովքեր սիրում են խաղաղությունը»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ:

«Սա հարձակում է խաղաղության վրա ամբողջ մարդկության համար, որը պահանջում է վճռական, արդյունավետ պատասխան մեզնից բոլորից»,- ասվում է փաստաթղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել