Panorama.am-ը գրում է.

Հայազգի Կարեն Ադամյանը, որը նաև ռուսական լրատվամիջոցներում մարզական մեկնաբան է, ֆրանսիական Stade de France ֆուտբոլային մարզադաշտից Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է տեղեկություններ այն մասին, թե ինչ է կատարվում ահաբեկչության պահին մարզադաշտում:

Հիշեցնենք` Ֆրանսիայում նոյեմբերի 13-ի գիշերը պայթյունների շարք էր տեղի ունեցել, որոնցից մեկը եղել էր հենց նույն մարզադաշտի մոտ, որտեղ Ֆրանսիա-Գերմանիա խաղն էր ընթանում և որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Օլանդն ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն անցնում է 100-ը: Պայթյունները որոտացել էին մարզադաշտի մոտ, «Բատակլան» թատրոնում, փարիզյան կենտրոնական Le Petit Cambodge սրճարանում էլ կրակահերթ էին արձակել: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Իսլամական պետությունը՝ հայտարարելով, որ կատարվածը «վրեժ է Սիրիայի համար: Սա սեպտեմբերի 11 է Ֆրանսիայի համար»: Ընդհանուր առմամբ, սպանվել է 7 ահաբեկիչ, իսկ մյուս երկուսը եղել էին մահապարտներ:

Երբ մարզադաշտի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով իրարանցում է առաջացել մարզադաշտում, լրագրող Կարեն Ադամյանը գրել է. «Մարզադաշտից ոչ մեկին թույլ չեն տալիս դուրս գալ: Թռչում են ուղղաթիռներ: Սպասում ենք: Հավանաբար, մահապարտներ էին, նրանց մարմինները տեսել էին առանց գլխի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել