Tert.am-ը գրում է.

Փարիզում իրականացված մի շարք ահաբեկչություններից մեկը տեղի է ունեցել «Բատակլան» թատրոնում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել մարդկանց, հայտնում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ ահաբեկիչները թատրոնում պատանդ են պահել մոտ 100 մարդու։ Ըստ ականատեսների` նրանք պատանդներին սպանել են առանձին-առանձին ու ամենայն սառնասրտությամբ:

Հիշեցնենք, որ Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ: Բացի այդ, ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով մահացել է առնվազն 158 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել