Ֆրանսիան մտադիր է ահաբեկիչներին անողոք հարված հասցնել՝ հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը լրագրողներին՝ ահաբեկչության թիրախ դարձած վայրերից մեկի մոտ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք կցանկանայինք լինել այստեղ՝ նրանց թվում, ովքեր տեսել են այդ սարսափները՝ ասելու, որ մենք անողոք պայքար կմղենք։ Ահաբեկիչները, ովքեր պատրաստ են նման սոսկալի բաների, պետք է իմանան, որ նրանք գործ կունենան Ֆրանսիայի ողջ վճռականության հետ»,- ասել է նախագահը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահը վարչապետի, ներքի գործերի ու արդարադատության նախարարների հետ ուղևորվում է Փարիզի համերգասրահ, որտեղ անհայտ անձինք կրակոցներ էին արձակել ու պատանդներ վերցրել։ Նշվում է համերգասրահում 100-ից ավելի մարդկանց մահվան մասին։



