Tert.am-ը գրում է.

ԱՄՆ հետախուզությունը հակված է այն վարկածին, որ Փարիզի ահաբեկչությունները, դատելով իրենց կատարման բարդությունից, հնարավոր է՝ կազմակերպել է «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորումը, այլ ոչ թե «Իսլամական պետությունը», հայտնում է РИА Новости-ն` ամերիկյան NBC հեռուստաալիքին հղումով։

Ալիքը հիմնվում է ԱՄՆ հետախուզությունում ահաբեկչության դեմ պայքարի հարցով բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերի վրա:

«Փարիզում հարձակումներն իրենց բարդությամբ չեն համապատասխանում ԻՊ-ի աշխատանքին: Համակարգման մակարդակն ավելի շուտ մատնանշում է «Ալ- Կաիդա»-ին»,- հայտնում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ այս գիշեր Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ: Բացի այդ, ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով՝ մահացել է առնվազն 158 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել