Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դատապարտել է Փարիզի ահաբեկչությունները։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։
«Փարիզում ահաբեկչության նպատակը ողջ մարդկությունն է։ Մենք՝ որպես Թուրքիա պետություն, վճռականորեն դատապարտում ենք այդ ահաբեկչությունը։ Մենք կանգնած ենք Ֆրանսիայի կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարում։ Ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և ողջ ֆրանսիացի ժողովրդին»,- գրել է վարչապետը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անկեղծորեն հասկանում է ֆրանսիացիների ցավը՝ կապված ահաբեկչությունների շարքի հետ։ «Մենք մտածում և զգում ենք հիմա այն, ինչ Անկարայի, Սուրուչի, Գազիանտեպի և Շըրնաքի ահաբեկչություններից հետո»,- ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



