Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեղարկել է մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին՝ կապված Փարիզում ահաբեկչական հարձակումների շարքի հետ։ Այս մասին հայտնում է France Presse-ը։
Անթալիայում կայանալիք գագաթնաժողովին Ֆրանսիան կներկայացնեն արտգործնախարար Լորան Ֆաբիուսը և ֆինանսների նախարար Միշել Սապենը։
Երեկ երեկոյան անհայտ անձինք հրաձգություն են իրականացրել Փարիզի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկում, 11-րդ շրջանի «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից անմիջական հեռավորության վրա և մի քանի այլ կետերում։ Նշվում է, որ կրակոցներն ու պայթյունները հնչել են Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղի ժամանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



