Tert.am-ը գրում է.

Փարիզում այս գիշեր իրականացված ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 200 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Figaro թերթին:

Աղբյուրի տվյալներով` 215 վիրավորներից 83-ը գտնվում են ծանր վիճակում:

Վերջին տվյալների համաձայն` Փարիզում այս գիշեր տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել