Ի՞նչ երգ է ներկայացնելու Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ»-ում. երգչուհին գաղտնիքներ է բացահայտելԵրգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում, հարցազրույց է տվել Eurovision.de կայքին:

«Իսկապես շատ էի ուրախացել, երբ տեղեկացրին, որ հաջորդ տարի Հայաստանը ես եմ ներկայացնելու «Եվրատեսիլ»-ում: Այս մրցույթը մեծ հեղինակություն է վայելում Հայաստանում: Աշխարհասփյուռ հայերն, անգամ ԱՄՆ-ից, դիտում են այն:

Բազմաթիվ երգեր եմ ստացել, նաև համագործակցել պրոդյուսերների հետ: Նոյեմբերի 13-ին կատարելու ենք ընտրությունը: Երգն անգլերեն է, այն ռիթմիկ է լինելու: Բալլադ չի լինելու: Մարդիկ պոզիտիվ կատարում են ակնկալում: Ցանկանում եմ ունենալ ելույթ, որն ազդեցություն կունենա մարդկանց վրա: Դա ինձ համար ավելի կարևոր է, քան հաղթանակը:

Կարիերաս սկսել եմ 12 տարեկանում, բայց չէի ակնկալում, որ ի վերջո երգչուհի կդառնամ: Հայաստանում հայտնի շոուներից մեկում (խմբ.- խոսքը «Հայ սուպերսթար»-ի մասին է) 5-րդ տեղը գրավեցի, որի արդյունքում և ճանաչում ձեռք բերեցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել