11144741698879Վրաստանի մաֆիան` օգտվելով եվրոպական երկրներ փախստականների ծավալուն հոսքից, Գերմանիա է տեղափոխում որպես փախստականներ հանդես եկող գողերի: Մի քանի ամիսը լրանալուց հետո նրանք Վրաստան են տեղափոխվում, հաղորդում է Focus գերմանական պարբերականը:

«Գերմանիայի սահմանների մոտ փախստականների մեծ հոսքի պատճառով երկրի տարածքում ավելի հեշտ է հայտնվելը, քան, օրինակ, երկու տարի առաջ: Դրա արդյունքում Գերմանիայում հայտնվել են Վրաստանի շատ քաղաքացիներ` հանդես եկող որպես փախստականներ, որոնք իբր թե ցանկանում են Գերմանիայում ապաստան ստանալ, չնայած, որ իրականում դա այդպես չէ»,- ասել է Բավարիայի քրեական հանցագործության պետ Յոհան Վենգենմայերը` հավելելով, որ երկու ամիս անց նրանց մեծ մասը գողություն անելու պատճառով վերադառնում է Վրաստան:

Գերմանիայի Քրեական ոստիկանության աշխատակիցների միության նախագահ Էնդի Նոյմանը վստահ է, որ դրա հետևում կանգնած է ռուս-վրացական մաֆիան: Նշվում է, որ խնդիրը հատկապես թափ է հավաքել ամռանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել