Մայքլ Ֆեյլինգին՝ ամերիկյան Սպոկան քաղաքից, կարելի է միայնակ հայր անվանել: Նա ապրում է իր 12-ամյա որդի Կորիի հետ, ում ամբողջ սրտով սիրում է: Հայր և որդի ապրում էին սովորական ապահովված կյանքով, բայց մի օր ամեն ինչ այլ ընթացք ստացավ: Այն ընկերությունում, որտեղ աշխատում էր Մայքլը, կրճատումներ սկսվեցին, և Մայքլը մնաց առանց աշխատանքի: Այդ պահից նրանց կյանքը գլխիվայր շուռ եկավ:
Խնայողությունները վերջացան, իսկ նոր աշխատանք ոչ մի կերպ չէր հաջողվում գտնել: Մայքլն այլևս գումար չուներ, որ վճարի տան համար, որտեղ ապրում էր տղայի հետ, դրա համար էլ նրանց դուրս հանեցին տանից: Նրանք չունեին հարազատներ և բարեկամներ, ովքեր կկարողանային իրենց ապաստան տալ: Իսկ քաղաքում չկար ոչ մի ապաստան, որտեղ կնդունեին միայնակ հայրիկին:
Հուսահատված Մայքլը հայտարարություն տեղադրեց, որում նա խնդրում էր բարի մարդկանց ժամանակավոր կացարան տան իրեն և իր որդուն: Իսկ փոխարենը Մայքլը խոստանում էր անել տան գործերը: Բայց նրա հայտարարությանը ոչ ոք չարձագանքեց:
Հայր և որդի ստիպված էին ապրել փողոցում: Բարեբախտաբար ամառ էր, և նրանք կարողանում էին ապրել անտառում՝ վրանի տակ: Բայց մնացած գումարը վերջանում էր, և Մայքլը հուսահատության մեջ էր: Շուտով նա ոչինչ չէր ունենա տղաին կերակրելու համար, և արձակուրդներից հետո տղային դպրոց ուղարկելու:
Մի օր Մայքը մի բարեգործական կազմակերպության մասին իմացավ, որը օգնում էր անտուն մարդկանց օթևան գտնել: Բայց այնտեղ նրան ասացին, որ շատ հույսեր չփայփայի, քանի որ անտունների թիվը բավականին շատ է, իսկ օթևան տրամադրողներինը՝ քիչ, և կա բավականին մեծ հերթ…
Բայց այս անգամ Մայքլի և Կորիի բախտը շատ բերեց: Նրանց պատմությունը հուզել էր այդ քաղաքում ապրող Մել Վուդ անունով մի կնոջ: Եվ նա համաձայնել էր ապաստան տալ հորն ու որդուն իր տանը:
Վեց տարի առաջ Մելը կորցրել էր իր ամուսնուն՝ ով մահացել էր սրտի կաթվածից: Այդ պահից սկսած նա ինքն էր խնամում իր երեք երեխաներին և հոգ տանում սիրելի շան մասին:
Մելը որոշեց Մայքլին և Կորիին սենյակ հատկացնել իր տանը: Նա թույլ տվեց նրանց ապրել իր տանը, մինչ Մայքլը նոր աշխատանք կգտնի: Հարազատներն իմանալով, թե ինչ է ուզում անել Մելը, ասացին, որ նա խելագար է: Բայց կինն ասաց, որ ամուսնու մահից հետո, նա ոչնչից չի վախենում:
«Կյանքում ես փորձում եմ առաջնորդվել մի կարգախոսով: Եթե դու ունես ավելորդ գումար, ավելի լավ է դրանով սեղան գցես, քան ցանկապատ կառուցես: Ես կարծում եմ պետք չէ դողալ սեփական կարողության վրա, եթե այն կարող է օգնել մեկ ուրիշին ոտքի կանգնել»,- ասում է Մել Վուդը:
Հիմա Մայքլը և Կորին կարող են մոռանալ իրենց անտառային կյանքի մասին, և Կորին կարող է պատրաստվել դպրոց գնալուն:
Այս պատմությունը կարող է լավ օրինակ լինել, թե ինչպես մի մարդու ազնիվ, բարի արարքը կարող է մի քանի կյանքեր փրկել:











