goroscop-obezyana-20162016-ի հունվարի 1-ից իր իրավունքները կստանձնի Կարմիր կամ Կրակե կապիկի տարին` չնայած որ իր լիիրավ իրավունքների մեջ կմտնի փետրվարի 8-ից` չինական նոր տարուց:

Կապիկը հետաքրքիր, բազմապիսի և անկանխատեսելի կենդանի է: Այն շատ խելացի է, հնարամիտ, անկայուն և վայրկենաբար կարող է փոխել բոլոր ծրագրերը: Հենց այսպիսի տարում մարդը կարող է արմատապես փոխել իր կյանքը:

Դեռևս հին ժամանակներում կապիկը համարվել է խորաթափանցության, իմաստության և անհավանական հաշվենկատության խորհրդանիշ: Եթե Նոր տարին դիմավորեք պարզ ուղեղով, վառ, բարի մտադրություններով ու մտքերով, ապա այդ կենդանին կօգնի երջանկացնել ձեր հետագա կյանքը:

Կրակե կապիկի առանձնահատուկ գծերից մեկն այն է, որ չնայած անկանխատեսելիությանը` նա երբեք չի մոռանում իր առջև դրված նպատակները, վճռական է գործում և միշտ ստանում իր ուզածը: Հիշեք, որ կապիկը չի սիրում օգնել նրանց, ովքեր հույսը դնում են ճակատագրի վրա: 2016-ին պետք է հույս դնել ինքներդ ձեզ և ձեր սեփական ուժերի վրա, գործել մտածված կերպով:

Պետք է Նոր տարին դիմավորել այնպիսի ուրախ տրամադրությամբ` ինչպիսին ունենում է կապիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել