Սպանվել է ԴԱԻՇ-ի գլխավոր լրագրողը168.am–ը գրում է.

Այսօր հաստատվել են ԴԱԻՇ-ի գլխավոր մեդիադեմքի սպանության մասին լուրերը: Ազգությամբ սաուդցի Աբու Խավսը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների շարքերում կատարում էր գլխավոր լրագրողի դեր: Նա ռեպորտաժներ էր նկարահանում պատանդների նկատմամբ հաշվեհարդարների մասին՝ նրանց հարցեր ուղղելով դաժան մահապատիժներից առաջ:

Մասնավորապես, նա հանդես էր գալիս Իրաքում քրդերին ու քրիստոնյաներին այրելու տեսանյութերում:

Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ պատկերված է ԴԱԻՇ-ի գլխավոր լրագրողի մարմինը: Խավսը ոչնչացվել է Իրաքի Տիկրիտ քաղաքում, հայտնում է Occupy Wall St-ը:
Տղամարդն անձամբ էր պատրաստում իր ռեպորտաժները՝ չթաքցնելով հաճույքը՝ տեսնելով, թե ինչպես են ԴԱԻՇ-ի զինյալները վարվում պատանդների հետ: Ավելին, նա անձամբ էր մասնակցում պատանդների մահապատիժներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել