Նոյեմբերի 13–ի երեկոյան, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հրաձգության և պայթյունի հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել։
Անհայտ անձինք կրակ են բացել արձակել Փարիզի 10-րդ և 11-րդ շրջանների խաչմերուկում գտնվող ռեստորանի այցելուների ուղղությամբ։ Հայտնի է ավելի քան 100 վիրավորի մասին։ Ի դեպ, ռեստորանը գտնվում է սկանդալային «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրությունից քիչ հեռու։
Ականատեսների վկայությամբ` չարագործները մոտոցիկլետների վրայից կրակել են Կալաշնիկովի ինքնաձիգներով, ապա փախուստի դիմել դեպքի վայրից։
Պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիա–Գերմանիայի ֆուտբոլային ընկերական հանդիպումը։ Խաղը դիտում էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նա անմիջապես տարհանվել է։
Բացի այդ, տեղեկություն է տարածվել, որ կրակոցներ են հնչել «Bataclan» թատրոնի մերձակայքում։ Տեղեկություններ են շրջանառվում, որ համերգասրահում 100 պատանդ կա և 15 սպանված։ Ըստ ականատեսների` ահաբեկիչները հայտարարել են, թե վրեժ են լուծում Սիրիայի համար։
Թարմացված
Փարիզում ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ավարտել են «Bataclan» համերգասրահի գրոհը։ Շենքում ահաբեկիչները 100-ից ավելի մարդու էին պատանդ առել, մոտ 30-ին հաջողվել էր փախչել։ Կան տանսյակ զոհեր, սպանվել են նաև 2 ահաբեկիչները։
Ռիա Նովոստիի հաղորդմամբ` զոհերի ընդհանուր թիվը 140 է, որոնցից 100–ը`«Bataclan» համերգասրահից, մնացած 40–ը քաղաքի տարբեր վայրերում կատարված հարձակումներից և պայթյուններից։

.jpg)


![]()





