Զարմանալի ֆիքստուլ ազգ ենք տո։ Արա Լեպսի համերգին էի տարել մերոնց, սաղ ավտոներով հելել մինչև համքլիրի դռների մոտ էին կանգնել ֆիքստուլավարի։ Ու պրիտոմ ամեն հայի համար ամենակարևորը էն էր, որ ինչքան կարան մոտիկ կանգնեն դռներին... Իհարկե կարային մի քիչ էն կողմ կանգնեին, բայց ամոթ չի թանգնոց համարներով թանգնոց ջիպերը մի քիչ հեռու կանգնեին...
Ու էս ֆիկստուլության պատճառով ուղիղ 1.30 ժամ չէին կարողանում համալիրի մոտից իջնեին...իրանց ծելքի ու մեծամտության համար տանջվում էին... 
Կարճ ասած՝ ուզում ես Սահամանադրություն փոխի, ուզում ես իշխանություն փոխի, մեկա հայի ֆիքստուլությունը մնալու ու գնալով ավելի խորանումա։
Լավա մենք 100 հազարանոց զալեր չունենք, թե չէ կիլոմետրանոց պրոպկեք կլինեինք, քանի որ ամեն մեկը մտածումա. «Ես իրանից ինչով եմ վատ,ո ր իմ ավտոյով չգնամ դռների մոտ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել