Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով կրկին անգամ ապացուցում է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Օրինաչափ է, որ ԵԱՀԿ` բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման ջանքերը ուղեկցվում են Ադրբեջանի սադրիչ գործողություններով»,- գրել է նա:

Շ. Քոչարյանը  նաև ցավակցություն է հայտնել  զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել