Panorama.am-ը գրում է.

Սահմանադրական բարեփոխումների դեմ ընդվզումները սկսվել են դեռ 2013 թվականից: Տարբեր ուժեր մատնանշել են, որ սա փորձ է իշխող կուսակցության կողմից հավերժացնել իր դրությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նոր Հայաստան» ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը եզրակացրեց, որ Հայաստանում տապալված է սահմանադրական կարգի հիմքերը և մատնացույց արեց այն բոլոր հոդվածները, որոնք չեն գործում և դրանց նորմերը կարգախոսային բնույթ են կրում: Դրանցից են հիմնականում ազատ մրցակցություն չապահովող նորմերը»,-նշեց Ղուկասյանը՝ շեշտելով, որ բարեփոխումների այս  նախագծի առաջարկած տարբերակը չի լուծում բարձրացված խնդիրները:

Ըստ նրա՝ իրենք ասում են ոչ, քանի որ այս սահմանադրության առաջարկած տարբերակը չի լուծում այն խնդիրները, որոնք որ բարեփոխումների հայեցակարգում դիտարկված էին:

«Մասնագիտական, քաղաքական և այլ առումներով մենք գտնում ենք, որ այս ռեֆորմը կապ չունի մեր երկրում պետական կարգը բարելավելու, սահմանադրական կարգը վերականգնելու խնդիրների հետ, կոռուպցիան վերացնելու հետ: Սրանք էլ ստեղծում են այն հիմքերը, որոնց վրա էլ ձևավորվել են դեմ դուրս եկող ճակատները»,-նշեց Ղուկասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել