Պատմության էջերը լի են ազդեցիկ տղամարդկանց անուններով: Բայց ժամանակ առ ժամանակ եղել են կանայք, որոնք իրենց ժամանակվա տղամարդկանց հավասար փայլել են հզորությամբ, և նրանցից ոմանք էլ հենց կերտել են աշխարհի ապագան: Սա այդ 10 անհավանականորեն հզոր կանանց ցուցակն է:
10.Աքվիտանիայի Էլեանորան (1122?-1204)
Էլեանորան Եվրոպայի և աշխարհի ուշ միջնադարի ամենահարուստ և ամենաազդեցիկ կանանցից մեկն էր: Էլեանորը հոր մահից հետո ժառանգեց Աքվիտանիայի դքսությունը և Պուատյեն, երբ դեռ ընդամենը 15 տարեկան էր: Եվ արդյունքում Էլեանորը դարձավ անկախ կառավարիչ` ստանալով Աքվիտանիայի դքսուհի և Պուատյեի կոմսուհի տիտղոսները: Աքվիտանիան 12-րդ դարում Ֆրանսիայի ամենահարուստ և ամենամեծ մարզն էր: Ի տարբերություն միջնադարի կանանց և միապատերի` Էլեանորը և իր ընտանիքը լավ կրթություն էին ստացել: Շնորհիվ Էլեանորայի Աքվիտանիան վերածվեց միջնադարյան Արևմտյան Եվրոպայի ամենաինտելեկտուալ և մշակութային կենտրոններից մեկը: 1137թ.-ին Էլեանորան դարձավ Ֆրանսիայի Լուի 7-րդ իշխող թագավորի կինը: Լուիի հետ իր ամուսնության ընթացում նա 1147թ.-ին մասնակցեց 2-րդ խաչակրաց արշավանքին և նույնիկ ամուսնու հետ ճանապարհորդեց դեպի Բյուզանդական կայսրություն: Էլոանորան դարձավ այն գլխավոր դեմքը, որը զարգացրեց առևտրական համաձայնագրերը Արևմտյան Եվրոպայի, Կոնստանդնուպոլսի և Սուրբ Երկրի միջև: Վերջիվերջո նա չեղյալ դարձրեց ամուսնությունը Լուիի հետ 1152թ.-ին և 1154թ.-ին Էլեանորը դարձավ Անգլիայի իշխող Հենրի 2-րդի կինը: 1170թ.-ին Թոմաս Բեքետը` Քենտերբերիի արքեպիսկոպոսը, սպանվեց Հենրի 2-րդին դեմ դուրս գնալու պատճառով: Շատերի մեջ նաև Էլեանորը խիստ դեմ էր սպանությանը: Այն ի վերջո վերածվեց 1173-1174-ի ապստամբության, որտեղ Էլեանորան իր երեք որդիների հետ և ապստամբության կողմնակիցների հետ դեմ դուրս եկավ Հենրի 2-րդի դեմ: Ապստամբությունը ձախողվեց և Էլեանորան բանտարկվեց 16 տարի:
9 Հատշեպսուտ (ք.ա. 1508- ք.ա. 1458)
Հատշեպսուտը հին աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկն էր: Նա Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի 5-րդ փարավոնն էր և կառավարել է ավելի երկար, քան որևէ այլ կին եգիպտական պատմության մեջ: Հատշեպուստը ամուսնացել էր իր խորթ հիվանդ եղբոր Թութմոս 2-րդի հետ, և նրանք երկուսն էլ իրենց հոր` Թութմոս 1-ինի մահից հետո` ք.ա. 1492թ.ին, համատեղ կառավարել են երկիրը: Ք.ա. 1479թ.-ին Թութմոս 2-րդը մահացավ, և Հատշեպսուտը ինքնուրույն կառավարեց Եգիպտոսը մինչև իր մահը ք.ա. 1458թ.-ին: Ըստ եգիպտագետների և պատմաբանների` Հատշեպսուտը Հին Եգիպտոսի ամենահաջողակ միապետերից էր: Նա իրականացրել է բազմաթիվ շինարարական աշխատանքներ և վերահաստատել առևտրական ցանցերը, որոնք խզվել էին Հիքսոս նվաճողների կողմից Եգիպտոսի երկրորդ անցումային շրջանում: Հատշեպսուտը նաև մեծ թվով արշավանքներ է կազմակերպել Պունտի երկիր՝ մի հարուստ և զարգացած երկիր, որը գտնվում էր Եգիպտոսի հարավում: Ասում են, որ Հատշեպսուտը իր թագավորության օրոք հաջող զինվորական արշավանքներ է կազմակերպել դեպի Նուբիա, Լևանտ և Սիրիա:
8 Ավստրայի Մարիա Թերեզան (1717-1780)
Մարիա Թերեզան հաջորդեց իր հորը` Սրբազան Հռոմեական Կայսր Չարլզ 6-րդին, որպես Հապսբուրգի կայսրուհի, ով 1740թ.-ին կառավարում էր Կենտրոնական Եվրոպայի երկրները: 1765թ.-ին` իր ամուսնու մահից հետո, նա իր որդուն` Ջոզեֆ 2-րդին դարձնում է իշխանակից: Նույն տարում Մարիա Թերեզան իշխանության գլուխ անցավ, երբ Բռադենբուրգ-Պրուսիայի Ֆրեդերիկ 2-րդը պատերազմ հայտարարեց Ավստրային` նվաճելով Սիլեզիայի Հապսբուրգ մարզը: Ֆրեդերիկը հրաժարվեց ճանաչել Մարիա Թերեզային որպես գահի լիիրավ ժառանգորդի: Նա իր շուրջը համախմբեց Բավարիային, Սաքսոնիային, Ֆրանսիային և Իսպանիային` աջակցելու պայքարին: Մարիան պատասխան հարված տվեց` իր կողմ քաշելով հունգարական զորքերին: Արդյունքում նա կարողացավ ետ մղել զավթող զորքերին` պաշտպանելով Հապսբուրգ նահանգը որպես Եվրոպայի գլխավոր կենտրոն: Պատերազմը պաշտոնապես ավարտվեց 1748թ.-ին ստորագրված Ախենի դաշինքով:
Մարիա Թերեզան բազմաթիվ տնտեսական և քաղաքական փոփոխություններ բերեց իր կայսրությունում: Նա ավելացրեց զորքի թիվը 200 տոկոսով և բարձրացրեց հարկերը կառավարության կայուն եկամտի և մասնավորապես զորքի համար: Նա կենտրոնացրեց կառավարությունը` միացնելով ավստրիական և բոհեմյան կանցլերներին ձևականորեն ազատ, մեկ ընդհանուր գործադիր կառույցում: Նա նաև սկսեց‘ «Դիվանագիտական հեղափոխությունը» 1756թ.-ին, երբ դաշինք կնքեց նախկին թշնամի Ֆրանսիայի հետ, որպես կոալիցա ծառայելու նոր դաշնակցած Պրուսիայի և Մեծ Բրիտանիայի դեմ: Նրա բարեփոխումները և քաղաքական որոշումները հաջող էին, որպեսզի ամրացնեին տնտեսությունը և երկիրը:
Մարիա Թերեզան նաև Լուսավորության մասնակիցներից էր: Նա եռանդուն կերպով խրախուսում էր կրթությունը, ազատ քաղաքականությունը: Նա հիմնել է Գիտությունների և գրականության թագավորական ակադեմիան Բրյուսելում և աջակցել է բժշկական հետազոտությանը`պահանջելով, որ Վիեննայի համալսարանը նույնպես ֆինանսավորվի` բժշկական ֆակուլտետը ավելի արդյունավետ դարձնելու համար: Մարիա Թերեզայի որոշ քաղաքական բարեփոխումներից են` կախարդներին չարչարելու և վառելու վերացումը, մահապատժից ազատվելը և կրթությունը պարտադիր դարձնելը:
7.Թեոդորա Կայսրուհին (500-548թթ.)
Թեոդորա կայսրուհին վաղ միջնադարի ամենաազդեցիկ և ամենահզոր կանանցից մեկն էր: Նա Հուստինիանոս առաջին կայսեր կինն էր և Բյուզանդական կայսրության համատեղ կառավարիչը:
Նախքան Հուստինանոսի կինը դառնալը նա դերասանուհի էր, որ զվարճացնում էր ազնվականներին խնջույքների ժամանակ: Նա նաև ազնվականներից շատերի կուրտիզանուհին է եղել: Ավելի ուշ կրոնափոխվեց Մոնոֆիզիտական քրիստոնեությանը և հրաժարվեց իր նախկին կենսաոճից: Նա ամուսնացավ Հուստինիանոսի հետ 523 կամ 525 թվականին, և Հուստին առաջինի մահից հետո և՛ Հուստինիանոս Առաջինը, և՛ Թեոդորան կառավարեցին կայսրությունը: Կառավարության որոշումներից շատերը ընդունում էր Թեոդորան: Օրինակ` 523թ.-ին բարձր հարկերը, կրոնական վիճաբանությունները և քաղաքական կոռուպցիան առաջ բերեցին Նիկիայի ապստամբությանը Կոնստանդնուպոլսում: Իր կյանքի համար վախենալով` Հուստինիանոսը փորձեց քաղաքից փախչել: Թեոդորան միջամտեց և կարողացավ իր ամուսնում համոզել, որ նա մնա քաղաքում: Թեոդորայի օգնությամբ Հուստինիանոսը կարողացավ ճնշել ապստամբությունը:
Թեոդորան մասնակցեց Կոնստանդնուպոլսի` աշխարհի ամենազարգացած քաղաքներից մեկը դարձնելուն և կանանց իրավունքները առաջ քաշելուն: Նա կառուցել է կամուրջներ, ջրակամուրջներ և եկեղեցիներ: Դրանցից մեկը Սուրբ Սոֆիա տաճարի կառուցումն էր 532-537թթ., որը համարվում է բյուզանդական ճարտարապետության ամենակարկառուն օրինակներից մեկը: Նա օրենք է ընդունել` արգելելու հարկադրական մարմնավաճառությունը և փակել է տվել հասարակաց տները:
Թեոդորան նաև կանանց ավելի շատ իրավունք էր շնորհում ամուսնալուծվելուց և սեփականությանը տիրելուց: Նա նաև երեխաներին մոր խնամակալությանը հանձնեց, մահապատիժ սահմանեց բռնաբարության համար և արգելեց կնոջ սպանությունը ամուսնական հավատարմության խախտման դեպքում: Թեոդորան մահացավ քաղցկեղից հունիսի 28-ին՝ 548 թվականին: Նա և Հուստինիանոս Առաջինը համարվում են Արևելյան ուղղափառ եկեղեցու սրբեր:
6 Ու Ցզետյան Կայսրուհին (625 - 705)
Ու Ցզետյան Կայսրուհին համարվում է չինական պատմության մեջ ամենահզոր կանանցից մեկը: Նա ապրել է Թանգ դինաստիայի ժամանակաշրջաnում և ծնվել է հարուստ ու ազնվական ընտանիքում: Նա նաև շատ լավ կրթություն էր ստացել: Երբ Ու Ցզետյանի 13 տարին լրացավ, նրան ուղարկեցին Տայցոն կայսեր արքունիք, որպեսզի դառնա նրա հարճերից մեկը: Տայցոնգ կայսեր մահից հետո՝ 649 թվականին, Գաոցունգ կայսրն է իշխանության գալիս, և Ու Ցզետյանինն ուղարկում են բուդիստ միանձնուհի դառնալու: Գաո Ցզունգի կինը` Ուանգ կայսերուհին, պայքարի մեջ է մտնում նրա սիրելի հարճերից մեկի` Կոնսորտ Քսիաոյի հետ: Գաո Ցզունգի ուշադրությունը Կոնսորտ Քսիաոյից շեղելու համար Ուանգ կայսրուհին պատվիրում է ետ բերել Ու Ցզետյանին պալատ, որպեսզի նրան դարձնի իր ամուսնու հարճերից մեկը: Այս ծրագիրը, այնուամենայնիվ, շրջվեց Ուանգ կայսրուհու դեմ: Ու Ցզետյանը ի վերջո դարձավ Գաո Ցզունգի սիրելիներից մեկը, և պայքարը թեժացավ 3 կանանց` Ու Ցզետյանի, Ուանգ կայսրուհու և Կոնսորտ Քսիաոյի միջև: Նախկին մրցակիցներ Ուանգ կայսրուհին և Կոնսորտ Քսիաոն վերջիվերջո որոշեցին իրենց ուժերը միավորել Ու Ցզետյանի դեմ: Այս ծրագիրը նույնպես ձախողվեց, քանի որ 654թ.-ին Ու Ցզետյանը դուստր ունեցավ, որը կարճ ժամանակ անց մահացավ: Գաո Ցզունգը և արքունիքի պաշտոնյաները մեղադրեցին Ուանգ կայսրուհուն նորածնի մահվան մեջ: Արդյունքում կայսրը փոխարինեց Ու Ցզետյանին որպես իր կայսրուհի: 655թ.-ին Կոնսորտ Քսիաոն և Ուանգ կայսրուհին մեղադրվեցին կախարդության մեջ և Ու Ցզետյանի հրամանով մահապատժի ենթարկվեցին:
Որպես կայսրուհի՝ Ու Ցզետյանը դարձավ չափազանց հզոր: Գաո Ցզունգի կյանքի վերջին տարիների ընթացքում նա գրեթե բոլոր կարևոր որոշումներն ինքն էր կայացնում, որոնք անմիջապես հարում էին կառավարությանը: Գաո Ցզունգը մահացավ 682թ.-ին, և Ու Ցզետյանը դարձավ այրի կայսրուհի: 690թ.-ին Ու Ցզետյանը ինքն իրեն թագադրեց որպես Չինաստանի կայսրուհի և, ընդհատելով Թանգ դինաստիան, ստեղծեց իրենը` Չժո դինաստիան: Ու Ցզետյանը Չինաստանի պատմության մեջ համարվում է միակ կինը, որը կայսեր հավասար ղեկավարել է երկիրը: Չնայած դաժանությամբ իշխանություն ձեռք բերելու և բազմաթիվ ազնվական կանանց և տղամարդկանց աքսորելուն կամ սպանելուն` Ու Ցզետյանը ավարտեց շատ գործեր իր իշխանության օրոք: Նա նպաստեց Չինաստանում բուդդիզմի տարածմանը և ի վերջո այն դարձրեց պետական կրոն, որը փոխարինեց դաոիզմին: Նա նաև հաջողություններ ունեցավ հարկերը իջեցնելու և գյուղատնտեսական արտադրանքի ծավալը ավելացնելու մեջ: Կայսրուհին մահացավ 705թ.-ին 80 տարեկան հասակում:
5. Կաստիլիայի Իզաբել Առաջինը (1451-1504թթ.)
Իզաբելլա Առաջինը համարվում է Իսպանիայի պատմության ամենահզոր և դեռ վիճելի թագուհիներից մեկը: Նա հիշվում է որպես Քրիտոփոր Կոլոմբոսի` դեպի Արևմտյան Կիսագունդ կատարած ճանապարհորդությունը հովանավորելու, իսպանական ինկվիզիցիան նախաձեռնելու և իսպանական անկախ թագավորությունները մեկ ազգում միավորելու մեջ: Իզաբելլա Առաջինը համատեղ կառավարել է երկիրը իր ամուսնու` Արագոնի Ֆերդինանդի հետ, 1474-ից մինչև իր մահը՝ 1504թ.-ը:
Իզաբելլա Առաջինը, ինչպես և իր ամուսինը, մոլեռանդ կաթոլիկ էր: Չնայած նրան, որ դարեր ի վեր Իսպանիայում ապրել են հրեաներ, կաթոլիկներ և մուսուլմաններ, Իզաբելլան և Ֆերդինանդը իրենց պարտքն էին համարում հռոմեական կաթոլիկությունը Իսպանիայի գերիշխող կրոնը դարձնելուն: Արդյունքում 1478թ.-ին Իզաբելլան և Ֆերդինանդը իսպանական ինկվիզիցիայի սկիզբը դրեցին: Խիստ կասկածանքով էին վերաբերվում հազարավոր հրեաների, որոնք վերջին ժամանակներում կրոնափոխ էին եղել Հռոմեական կաթոլիկությանը: Հաշված է, որ ինկվիզիցիայի ընթացքում շուրջ 2000 հրեաների չարչարել են, սպանել կամ արտաքսել երկրի սահմաններից: Գրեթե 40 000 հրեա մկրտվեցին, որպեսզի խուսափեն երկրից արտաքսվելուց կամ հալածանքներից: Իսկ Իսպանիայի մնացած մուսուլման բնակչությունը ավելի ուշ հայտնվեց թիրախում: Կաթոլիկ եկեղեցում Իզաբելլան հայտնի է որպես «Աստծո ծառա Իզաբելլա», քանի որ սուրբ դառնալու համար նա իր առաջին քայլերն էր կատարել: Այն ժամանակից ի վեր, երբ Իզաբելլան և Ֆերդինանդը անցել էին իշխանության, Ռեկոնկիստան մոտենում էր ավարտին: Իսպանիայի մեծ մասը` բացառությամբ Անդալուզիայի Նասրիդ Դինաստիայի իշխանության տակ գտնվող փոքր մուսուլմանական թագավորությունների, միացվել էին և հռոմեական կաթոլիկության իշխանության տակ էին գտնվում: Ինչևիցե, 1485-1492թթ. Իզաբելլան և Ֆերդինանդը պայքարեցին` ավարտելու Ռեկոնկիստայի գործընթացը` նվաճելով մնացած մուսուլմանական թագավորությունները և վտարելով մուսուլմանական բնակչությանը երկրի սահմաններից: 1492թ.-ին Իզաբելլան հովանավորեց Քրիստոփոր Կոլումբոսի` դեպի Արևմտյան Կիսագունդ ճանապարհորդությանը: Կոլումբոսի հայտնագործությունը Իզաբելլայի հովանավորությամբ նպաստեց իսպանական գաղութային կայսրության հիմնադրմանը, որը Իսպանիային բերեց լրացուցիչ մեծ հարստություն և իշխանություն: Այլ խոսքերով Իզաբելլա Առաջինը նպաստեց, որ Իսպանիան դառնա աշխարհի տերություն:
4. ԱՆգլիայի Էլիզաբեթ Առաջինը (1533-1603)
Նույնիսկ եթե նախկին թագուհիները, ինչպես օրինակ Մատիլդա կայսրուհին, Լեդի Ջեյն Գրեյը և Մերի առաջինը իրենց իրավունքով կառավարել են Անգլիան, Էլիզաբեթը իսկապես միակ թագադրված կայսրուհին է, որը հաջողությամբ կառավարել է երկիրը բացարձակ իշխանությամբ: Նա երբեք չի ամուսնացել և դրա համար հաճախ նրան անվանել են «կույս թագուհի»: Էլիզաբեթին ամենաշատը հիշում են Վերածնունդը Անգլիա բերելու համար: Նա պարտության է մատնել իսպանական Արմադային և հաստատել է բողոքականությունը Անգլիայում` փոխարինելով հռոմեական կաթոլիկությանը: Էլիզաբեթը Հենրի 8րդի և իր երկրորդ կնոջ` Աննա Բոլեյնի դուստրն էր, ով կառավարեց 1558թ.-ից մինչև իր մահը՝ 1603թ.-ը: Նա վերջին միապետուհին էր Թյուդորյան դինաստիայի, և նրա թագավորությունը հայտնի է «Էլիզաբեթյան դարաշրջան» անվանմամբ:
Էլիզաբեթը իսկական ինտելիգենտ էր, նրան կրթել էր հայտնի գիտնական Ռոջեր Աշամը: Որպես ուսանող, նա սովորել է հունաեն, լատիներեն, հռետորիկա և փիլիսոփայություն, և նա լիովին տիրապետոջմ էր այս բոլոր առարկաները: Զարմանալի չէ, որ երբ Էլիզաբեթը անցավ իշխանության նա անգլիական արքունիքը փոխարինեց որպես բանաստեղծների, գրողների, երաժիշտների և գիտնականների կենտրոն:
Նա կապեր ուներ գրական անձանց հետ, ինչպիսիք են, օրինակ, Վիլյամ Շեքսպիրը, Էդմունդ Սպենսերը, Քրիստոփոր Մարլոուն: Նա Անգլիան փոխարինեց կաթոլիկից բողոքական ազգի: Չնայած դեպի բողոքականությանն ուղղված իր կողմորոշմանը` նա հանդուրժող էր Անգլիայի բոլոր կրոնների նկատմամբ: Նրա թագավորումը և կրոնական փոխակերպությունը վիճելի էին համարվում մյուս կաթոլիկ եվրոպական ազգերի կողմնից: Էլիզաբեթի զարմուհին` Շոտլանդիայի թագուհի Մերին, համարում էր, որ ինքն է Անգլիայի օրինական ժառանգորդը: Մերին երկար տարիներ մահացու դավեր էր նյութել Էլիզաբեթի դեմ: Արդյունքում Մերին իր կյանքի մեծ մասը ապրել է Անգլիայում տնային կալանքում: Ի վերջո Մերին մահապատժի է ենթարկվում 1587թ.-ին: Մերիի մահապատիժը և Անգլիայի` երկար ժամանակ իսպանական Նիդեռլանդներում բողոքականներին աջակցելը վերջին կաթիլն էր:
1588թ.-ին Էլիզաբեթի նախկին փեսան` Իսպանիայի Ֆիլիպ 2-րդը, ուղարկում է իր ծովային նավատորմը իսպանական Արմադան, նվաճելու Անգլիան, գահընկեց անելու Էլիզաբեթին և վերահաստատելու հռոմեական կաթոլիկությունը որպես պետական կրոն: Էլիզաբեթը, ինչևիցե, ետ քաշվող մանուշակ չէր, նա պատասխան հարված տվեց և հաղթեց: Արմադայի պարտությունը Իսպանիային սնանկացրեց և Ֆիլիպ 2-րդը նվաստացվեց: Էլիզաբեթյան Անգլիան բարգավաճեց և որպես աշխարհի տերություն փոխարինեց Իսպանիային:
3. Ցի Սի կայսրուհին (1835-1908)
Ցի Սին հավանաբար Չինաստանի ամենահզոր կանանցից մեկն էր 7-րդ դարի Չժոու դինաստիայի Ու Ցզետյանից հետո: Իրականում Ցի Սին նույնիսկ ավելի հզոր էր Ու Ցզետյանից: Նա ամբիցիոզ և պահպանողական առաջնորդ էր: Նա ճնշեց օտար ազդեցությունը և աջակցեց Բոքսերի ապստամբությանը 1900թ.-ին: Այնուամենայնիվ, ես Ցի Սիին այս ցանկում դասում եմ 3-րդ հորիզոնականում: Ամուսնու մահից հետո նա հանդես է գալիս որպես իր որդու` Տունչժի կայսեր, իսկ ավելի ուշ նրա զարմիկի` Գուանսյուի խնամակալը: 1861թ.-ից նա սկսեց կառավարել մինչև իր մահը՝ 1908թ.-ը: Ցի Սին էթնիկ-մանչու Ցին դինաստիայի ամենավերջին այրի կայսրուհին է եղել և վերջին այրի կայսրուհին ամբողջ Չինաստանի:
1851թ.-ին Ցի Սիին ուղարկեցին Արգելված Քաղաք՝ Այսինգյոռո Իչժուի հարճը լինելու: 1856թ.-ին Ցի Սին ծնում է ապագա կայսրին` Տունչժիին: Որդու ծնունդից հետո Ցի Սիի կարգավիճակը բարձրանում է արքունական պալատում և դառնում է իշխող կայսեր կինը: 1861թ.-ին Այսինգյոռո Իչժուն մահանում է, և Տունչժին դառնում է կայսր` Ցի Սիի խնամակալությամբ: Իրականում ամբողջ իշխանությունը կենտրոնացված էր Ցի Սիի ձեռքում, քանի որ պետական գործերը նա էր ղեկավարում: Նա իրեն շրջապատել էր լավ խորհրդատուներով, որը նունպես նպաստում էր նրա` իշխանությունը պահելու հաջողությանը:
Ներքին քաոսը և արտաքին մարտահրավերները Չինաստանը աղետներով էին լցրել Ցի Սիի ժամանակաշրջանում: Երկիրը տառապում էր 2-րդ Օփիումի պատերազմի հետևանքներից ինչպես նաև Թայփինգի ապստամբությունից: Ցի Սին հրամանատար նշանակեց Ցենգ Գուոֆանին, որ վերջինս լուծի Թայփինգի հարցը, արդյունքում ապստամբությունը հաջողությամբ ճնշվեց: 1881թ.-ին նա մտահոգված էր օտարի`չափից շատ ազդեցությունից, ուստի փորձեց վերջ դնել Չինաստանի և Արևմուտքի, այսպես կոչված, «սովորիր օտարազգիներից» ծրագրին: Արդյունքում նա արգելք դրեց, որ չինացի երեխաները մեկնեն արտասահման սովորելու համար և թշնամություն սերմանեց Արևմուտքի նկատմամբ:
1898թ.-ին Գուան Սյու կայսրը` Ցի Սիի եղբորորդին, զգալով, որ Չինաստանը կարիք ունի մշակութային, քաղաքական բարեփոխման, նախաձեռնեց «հարյուր օրվա» բարեփոխման ծրագիրը: Նա կողմորոշվեց դեպի Արևմուտք: Ցի Սին այս ամենին վերջ դրեց` պետական հեղաշրջում կատարելով և տնային կալանքի ենթարկելով Գուան Սյուին: Արևմտյան ազդեցության նկատմամբ զայրույթը շարունակվեց 1900թ. Բոքսերի ապստամբությամբ, որում Արևմտյան եկեղեցու միսիոներները հարձակման թիրախը դարձան: Ապստամբությունը ձախողվեց, երբ արևմտյան ուժերը միջամտեցին և վերջ դրեցին ապստամբությանը: 1902-1908թթ. Ցի Սին մեղմացրեց Արևմուտքի նկատմամբ իր հայացքները և խրախուսեց Չինաստանի մոդեռնականացմանը: Տեսնես ինչո՞ւ փոխեց իր միտքը:
2 Ռուսաստանի Եկատերինա Երկրորդը (1729-1796)
Եկատերինա Երկրորդը, որը հայտնի է նաև Եկատերինա Մեծ անվամբ, արժանի է դրվելու այս ցուցակի երկրորդ հորիզոնականում: Նա ղեկավարել է Ռուսաստանը, որը եղել է և կա աշխարհի ամենամեծ երկիրը տարածքի չափսերով: Եկատերինա Երկրորդը հայտնի է նրանով, որ Ռուսաստան է բերել Լուսավորչական գաղափարները և ընդարձակել է կայսրությունը: Նրա իշխանությունը տևել է 34 տարի` սկսելով 1762թ.-ին և ավարտվելով 1796թ.-ին: Եկատերիան ծնվել էր ներկայիս Լեհաստանում, լյութերական հավատքի գերմանանացի իշխանի ընտանիքում: 1744թ.-ին, Եկատերիանան, արդեն տիրապետելով ռուսերեն լեզվին, տեղափոխվում է Ռուսաստան` ամուսնանալու Պետրոս Երրորդի հետ, ով ժառանգել էր գահը: 1744թ.-ին նա նաև կրոնափոխվեց Ռուսական ուղղափառությանը: Ամուսնությունը մեկ տարի անց տեղի ունեցավ, և որը երջանիկ չհամարվեց Եկատերինա Երկրորդի համար: Համարելով ամուսնուն անպատկառ և ոչ հասուն` 1762թ.-ին Եկատերինան թագավորական պահակախմբի հետ դավեր նյութեց ամուսնու դեմ` պալատական հեղաշրջում անելով: Արդյունքում Եկատերիան հռչակվեց Կայսերական Ռուսաստանի կայսրուհին:
Որպես կայսրուհի՝ Եկատերիան շարունակեց Ռուսաստանի արևմտականացումը, ինչպես դա նախկինում արել էին Պետրոս Մեծը և Ելիզավետա թագուհին: Նա Լուսավորչական գաղափարները ընդգրկեց իր քաղաքականության մեջ, զարգացրեց արվեստը և ստեղծեց հաջող արտաքին քաղաքականություն: Նաև ընդարձակեց Ռուսական Կայսրության սահմանները մինչև Սև ծով` պարտության մատնելով Օտոման Թուրքիային 2 խոշոր պատերազմներում: Եկատերինայի կայսրությունը տարածվում էր 3 մայրցամաքների վրա` Եվրոպա, Ասիա և Հյուսիսային Ամերիկայի մի մասը: Այն ձգվում էր Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսից դեպի հյուսիս, Սև ծովից դեպի հարավ, Ալյասկայից և Խաղաղ Օվկիանոսից դեպի արևելք և Բալթիկ ծովից դեպի արևմուտք: Եկատերինան բարեփոխեց համակարգը` 1767թ.-ին ստեղծելով օրեսդրական հանձնաժողով, 1775թ.-ին ներկայացնելով տեղական ինքնակառավարման համակարգը և 1785թ.-ին հրովարտակ արձակելով ազնվականության վերաբերյալ: Այնուամենայնիվ, 1773թ.-ին Յեմելյան Իվանովիչ Պուգաչով անունով մի կազակ գլխավորում է ապստամբությունը Ուրալյան լեռների մոտակայքում: Այս ապստամբությունը հետագայում հայտնի դարձավ Պուգաչովյան ապստամբություն անունով և նրան հետևողները կազակներ և դժգոհություն արտահայտող էթնիկական փոքրամասնությունները` բաշկիրներ, թաթարներ, ղազախներ և կալմիկներ էին: Պուգաչովը պնդում էր, որ ինքը երկար ժամանակ կորած Պետրոս Երրորդն էր, որը որոշ մարդկանց կարծիքով փախել էր դավադիրներից և այժմ պահանջում էր գահը: Ապստամբությունը բարկացրեց Եկատերինային, և նա քաղաքականության մեջ փոփոխություններ մտցրեց: Եկատերինան ճնշեց Պուգաչովյան և այլ ապստամբությունները երկրում, հասարակության վրա ավելի շատ սահմանափակումներ դրեց և ճորտատիրությունը նախկինից ավելի գերակշռող դարձրեց: Այլ խոսքերով Եկատերիան չէր կարող թույլ տալ, որ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը վտանգ հանդիսանար իր իշխանության համար:
1 Վիկտորիա թագուհին (1729-1796)
Միացյան Թագավորության Վիկտորիա թագուհուն այս ցուցակում առաջին հորիզոնականում դասելով` իսկապես Վիկտորիային համարում եմ պատմության մեջ Ամենահզոր կինը, քանի որ նա ոչ միայն Միացյան Թագավորության թագուհին էր այլև ընդարձակ գաղութային Բրիտանական Կայսրության ղեկավարը:
Վիկտորիայի կայսրությունը զբաղեցնուն էր 14.2 մլն. քառակուսի մղոն տարածք, և նա ղեկավարում էր այնպիսի երկրների, ինչպիսիք են` Ավստրալիան, Կանադան, Հնդկաստանը, Նոր Զելանդիան, Նիգերիան, Հարավային Աֆրիկան, Սուդանը և այլ երկրներ: Աշխարհագրականորեն Բրիտանական Կայսրությունը պատմության մեջ և 19-րդ դարի ամենամեծ գաղութային կայսրությունն էր: Վիկտորիան իր գահակալության օրոք ղեկավարում էր 400-ից 458մլն բնակչությանը: Հենց Վիկտորիան ստեղծեց աշխարհահռչակ «Վիկտորիան ժամանակաշրջան» տրենդը:
«Վիկտորիան ժամանակաշրջանը» մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն իր երկրի պահպանողական կրոնական և սոցիալական հայացքների, նորաձևության, քաղաքականության վրա, այլ նաև Միացյալ Նահանգների և շատ ազգերի վրա: Վիկտորիայի գահակալությունը սկսվել է 1837թ.-ին և ավարտվել նրա մահով՝ 1901թ.-ին: Նա կառավարել է 63 տարի, ամենաերկարը բրիտանական միապետերի մեջ:
Չնայած կիսելով իր իշխանությունը բրիտանական պառլամենտի հետ` Վիկտորիան դեռ քաղաքական որոշումներ կայացնելու իշխանություն ուներ: Օրինակ՝ Վիկտորիան էր նշանակում կաբինետի նախարարներին և գլխավոր նախարարին: Նա նաև պատասխանատու էր առանձին դեսպաններ և Անգլիայի եկեղեցու եպիսկոպոսներ նշանակելու համար: Վիկտորիան նաև կանոնավորապես խորհրդակցում էր իր գլխավոր նախարարների հետ անձամբ և նամակներով:
Վիկտորիան մասսայական քաղաքական և սոցիալական բարեփոխումներ մտցրեց ոչ միայն Միացյալ Թագավորությունում, այլ նաև Բրիտանական Կայսրությունում: Նա օժանդակեց 1838թ.-ի Պառլամենտի համաձայնագրին, որը վերացնում էր ստրկությունը Բրիտանական Կայսրության բոլոր գաղութներում: 1847թ.-ին աջակցեց գործարանի համաձայնագրին, որը կրճատում էր մանածագործական գործարանների աշխատանքային ժամերը 10 ժամի: Եվ վերջապես Վիկտորիան աջակցեց 1884թ.-ի երրորդ բարեխոխման համաձայնագրին, որը բոլոր տղամարդկանց իրավունք էր տալիս քվեարկելու: