Տարեսկզբին ամբողջ աշխարհը սգում էր ֆրանսիական երկիծական ամսագրի՝ «Charlie Hebdo»-ի, լրագրողների և կարիկատուրիստների մահը: Քննարկումները տարատեսակ էին, բայց գերակշռում էր #Je_Suis_charlie հաշթեգը:
Ամբողջ աշխարհի հետ մեկտեղ այդ ցավը կիսում էր նաև Ռուսաստանն ու ծաղիկներ էր մոտեցնում Ֆրանսիայի դեսպանատանը՝ ի հիշատակ զոհերի:
Շատերն էլ, իրենց տոլերանտների տեղ դրած, անվեհապահորեն պաշտպանում էին խմբագրակազմի գործողությունները, մի մասն էլ քննադատում էր, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում ծաղրանկարներ նկարել այդտեղ տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ:
Արի ու տես, նույն «Charlie»-ն չի հարգում ուրիշի ողբերգությունը և А321 կործանված օդանավի թեմայով ծաղրանկարներ է հրապարակում և պաշտոնական ՌԴ-ի հայտարարություններից հետո ոչ միայն ներողություն չի խնդրել, այլև պոռնոգրաֆիկ նոր ծաղրանկար է նկարել այդ թեմայով:
Դե հիմա ինձ բացատրեք, օ՜ բարձր մտածելակերպի տեր մարդիկ: Ի՞նչ է սա նշանակում: Ես կասեմ իմ կարծիքը, սա խոսքի պոռնկություն է ու անբարոյականության ամենավառ արտահայտումն է: Գուցե մի քիչ կոպիտ եմ, բայց դեռ պահում եմ իմ մեջ այն բառերի շարանը, որոնք ուզում եմ հասցեագրել այդ ամսագրերին: #Я_пассажир_A321
Հ.Գ. Մի պահ պատկերացրեք ծաղրանկարներ կողաշրջված ավտոբուսի թեմայով: