Ղազախստանը պատրաստվում է գալիք ամիս Եվրամիության հետ ստորագրել ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագիր: ԵՄ-ն դեկտեմբերից բանակցություններ է սկսելու Հայաստանի հետ՝ համագործակցության փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ: ԵՄ-ն գրավիչ է ԵՏՄ անդամ երկրների համար, ըստ այդմ՝ Պուտինի նախագիծը ժամանակավոր մի բան է համարվում թե՛ Աստանայում, թե՛ Երևանում, գուցե նաև՝ Մինսկում: Մյուս կողմից՝ չեք գտնի ԵՄ անդամ որևէ երկիր, որը փորձի համագործակցության առանձին պայմանագիր ստորագրել ԵՏՄ հետ: Սա խոսում է ԵՄ-ի ու ԵՏՄ որակական տարբերությունների մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել