Panorama.am-ը գրում է.

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հեռարձակվող «Այո և ոչ» ռեալիթի շոուի ընթացքում քաղաքական գործիչները հիմնավորելու են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հաղորդման հեղինակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Սա այն ձևաչափն է, որ մարդիկ կարող են մինչև վերջ պնդել իրենց գաղափարները, ավելին, տեղերում փորձել տարածել իրենց գաղափարները և ազգաբնակչությանը համոզել, մի մասն «այո», մյուս մասը `«ոչ», բայց միևնույն ժամանակ լինել նորմալ քաղաքական և մարդկային հարթության մեջ: Այսինքն՝ դա չլինի ծեծ ու ջարդ, չլինի վերջին հայհոյանքներ, չլինի անձնական թշնամանք»,-ներկայացնելով ռեալիթի շոուն, հայտարարեց Քոչարյանը:

Նշենք, որ ռեալիթի շոուն հեռարձակվելու է 12 ժամյա ռեժիմով «Յուքոմ» ցանցի «ԱրմՆյուզ» հեռուստաալիքով և «Ա1+»-ի կայքով: «Այո և ոչ» հեռուստանախագիծը, Արմնյուզի և Ա1+-ի համատեղ արտադրանքն է: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝  հարավային հատվածներում: Հանդիպումներն ու քննարկումները հեռարձակվելու են ուղիղ եթերում՝ ժամը ամեն օր 11:00-23:00, նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 2-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել