ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Հայտարարել է, որ անկախ բոլոր հանգամանքներից ինքը լինելու է միասնական թեկնածու: Եվ իր խոսքով 2013-ին կունենանք նոր հանրապետություն՝ նոր նախագահով և ի վերջո մի իշխանություն, որ վերևից ոչ թե իշխում է, այլ ծառայում է:
ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ, «Էպոսագետ» -Վստահեցնում է, որ հավաքելու է ձայների 81%, և ինքը որևէ թեկնածուի դեմ չի պայքարելու, այլ գալիս է երեք նախկին նախագահներին միավորելու՝ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ:
ՄԱՐՏԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, «Ազդարարի վերահրատարակիչ» - Առաջադրվելու է ՀՀ նախագահի թեկնածու, սակայն հույս չունի, որ կհաղթի, չնայած դրան՝ նա մտադիր է Հայաստանում ազգայնական շարժում հիմնադրել: Քրիստոնյա լինելով՝ Սարգսյանը ցանկանում է, որ հայերը առավոտյան աղոթեն Վահագնին, իսկ երեկոյան՝ Անահիտին:
P.S. Քարոզարշավի մեկնարկից հետո՝ Vitamin club-ը, 32 atam-ը անգործության են մատնվելու, որովհետև մի խինդ, մի ուրախություն ա սպասվում հայ ժողովրդին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/377540902338976
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել