Tert.am–ը գրում է.

Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու  համար Ուրուգվայի կառավարությունն ու ժողովուրդը հատուկ հուշամեդալ կստանան տեղեկացնում է Radio Monte Carlo-ն:

Ուրուգվայում Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները համակարգող հանձնաժողովը  հուշամեդալը կշնորհի երկրի նախագահ Տաբարե Վասկեսին:

Այս առթիվ կպարգևատրվի նաև ուրուգվայցի քաղաքական գործիչ, լրագրող Վաշինգտոն Բելտրան Մուլինը, ով 1965-ին նախագահել է երկրի կառավարության Ազգային խորհուրդը, երբ ներկայացվել է «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր» սահմանելու մասին օրենքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել