Սահմանադրական փոփոխություններն, ըստ իս, պարտադրվել են Ռուսաստանի կողմից։ Գրեթե անհնար էր Սահմանադրությունից հանել 2 անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու դրույթը, որպեսզի Ռուսաստանի կողմից պարտադրանքներն իրականացնող կառավարողին հավերժացնեին որպես իրենց «բարեկամ» երկրի ղեկավար։ Հնարավոր ձևն այսպիսի փոփոխություններն էր, դա էլ կատարվում է։
Պարզ է, որ հակառակ կողմում ընդդիմանում ու պայքարում են տարբեր մոտիվացիա ունեցող ուժեր։ Կուզեի՝ դիտարկեինք առավել «ագրեսիվ ու ակտիվ» հատվածին։ Նրանք, եթե խորը նայենք, պրոռուսական ուժեր են, որոնք անհնար են փորձում դարձնել չանցկացնելը։ Նրանք չանցկացնելն անվանում են «մահ» գործող իշխանության համար։ Նրանց շուրթերով ռուսներն ասում են, որ եթե չանցկացնեք, դա կլինի ձեր վերջը։
Նույն սցենարը քառյակի ժամանակ էր, հիշեք՝ ԵԱՏՄ մտնելու գործընթացի ժամանակ ինչ ակտիվ էր քառյակը, ինչ էին նրանք ասում և ինչպես չէին հակադարձում այդ տնտեսական ինքնասպանությանը գնալուն։
Որ դա աշխատում է իրական ընդդիմության դեմ, դա տեսել ու տեսնում ենք, բայց որ դա կաշխատեր նաև իշխանության դեմ, դա զարմանալի է՝ սեփական փոսը փորելու պես բան է։ Ամեն դեպքում մի բանն էլ է փաստ, որ դամոկլեսյան ընդդիմադիր հատվածը ժամանակավոր օգտագործման համար միշտ պատառոտվել է իշխանության կողմից բոլոր համանման գործընթացներից անմիջապես հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել