Հիմա բա ի՞նչ է լինելու: Սերժ Սարգսյանը հաղթելո՞ւ է իր շողքին: Ո՞ւմ հետ է մրցելու: Ծառուկյանը գնաց, Տեր-Պետրոսյանը դժվար թե գա... Գուցե չանե՞նք ընտրություն: Չեմ հասկանում հանրապետականների հրճվանքը այն փաստի առթիվ, որ գործողը մրցակից չունի: Դա քաղաքական տգիտություն է կամ պոպուլիզմ: Երկրի գործող ղեկավարները մրցակից չեն ունենում տոտալիտար կառուցվածք ունեցող երկրներում` Ուզբեկստանում, Իրաքում, Լիբիայում և այլուր: Էլ չեմ ասում, որ եթե մրցակից չի լինում, ապա աշխատելու, առաջ գնալու ստիմուլ էլ չի լինում ու սկսվում է ճահճացումը: Ի դեպ բոլոր ոլորտներում է այդպես: Չգիտեմ՝ ինչ հաճույք կարող է ստանալ, օրինակ, օլիմպիական չեմպիոն վազորդը, որը դուրս կգա հերթական մրցմանը և 100 մետր վազքի մեջ մեծ առավելությունով կհաղթի թոփալին, կույրին և թոշակառուին: Грош цена такой победе!

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել