Ազերների միտինգներն Իրանում այս երկրին նվեր են տարածաշրջանի բոլոր խաղացողների կողմից, և Ադրբեջանում զուգահեռ ելույթները խոսում են հետևյալի մասին.
-ադրբեջանական կողմը կապեր չունի ազերների հետ և, լուրերից իմանալով, որոշել է խաղարկել այս խաղաքարը:
-այս տարածաշրջանում քրդերից հետո (նաև իսլամականների ձեռամբ) ազերները, ովքեր իրականան ղեկավարության դեմ են, ոտքի են ելել սիրիա-ռուսական հաջողությունները հակակշռելու համար: Բնականաբար, ամերիկյան ղեկավարության միջամտությամբ։
-այս ելույթները շատ-շատ ու ձնագնդիի նման կվերաճեն Ադրբեջանի նկատմամբ ոտնձգությունների և կդառնան բախումներ:
-մենք հայտնվում ենք լրիվ օղակի մեջ, քանի որ մեր միակ օղակը, որը կարող էր բերել գազի ու նավթի տեղափոխումից ստացված վճար, կրակի է մատնվում։
Այսպիսով, ԱՄՆ և տարածաշրջանի բոլոր խաղացողները խանգարում են Իրանին ոտքի կանգնել և իրականացնել իր զարգացման պլանները, բայց Իրանն էն երկիրը չէ, որի հետ կարելի է էս կապիկություններն անել:
Բաքուն ավելի շուտ կդառնա արյան ծով, քան Ստամբուլը։