«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանրապետականները հեռուստատեսությամբ ցուցադրել են մի երգ, որտեղ, մասնավորապես, այսպիսի բառեր կան. «այո ասենք առաջընթացին, աղ ա հացին... հանուն կյանքի վերելքի, հանուն հողի ու բերքի» և այլն։
«ՉԻ» -Լավ Է, իհարկե, որ հանրապետականները կոչ են անում «այո» ասել հանուն աղի ու հացի, բայց մեր տեղեկություններով՝ այդ երգը բավականին հիասթափեցրել է ընտրողներին։ Համենայն դեպս՝ նրանք պարենային ապրանքների ավելի լայն ցուցակ էին ակնկալում և հույս ունեին, որ հանրապետականներն իրենց կոչ կանեն «այո» ասել «հանուն հավի ու մսի, դոկտորական կալբասի, հանուն պեսոկ ա ձեթի, տասը հազար մանեթի...» և այլն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել