Խորհրդարանի նիստին եմ հետևում, ընտրական օրենսգիրքն է քննարկվում, բայց իշխանության ու ընդդիմության պատգամավորները փորձում են իրար համոզել ԱՅՈ-ի ու ՈՉ-ի մեջ: Այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանի դահլիճում քարոզարշավ է: Իսկ ավելի տխուրն այն է, որ դա տպավորություն չէ՝ իրականություն է. սահմանադրական փոփոխությունները հետաքրքրում են բացառապես քաղաքական էլիտա կոչվածին, իսկ հասարակությունը լավագույն դեպքում դիտորդ է:
Այս համատեքստում գրեթե վստահաբար պնդում եմ, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեում ընդունվելու է այն նույն հարաբերակցությամբ, ինչով ընդունվեց խորհրդարանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/895894740460071?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել