Իսկական ֆեյսբուքյան հայրենասեր հայ օգտատերերը անխտիր պետք է ունենան որոշակի ստանդարտներ, որոնցով էլ ջախջախում են տարածաշրջանային բոլոր ֆեյսբուքամաններին։ Նախ առաջինը նշենք, որ հիմնականում նրանց անուն-ազգանունները գրված են լինում հայատառ, նրանք նախընտրում են Ֆեյսբուքում խոսել միայն հայերեն, like page-երից անպայման են՝ Պարույր Սևակի, Կոմիտասի, Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի (փառք նրանց) էջերը։ Ընկերների ցուցակում պարտադիր պետք է լինեն մի քանի քաղաքական գործիչներ, լրատվական կայքեր։ Սրանք են հիմնական ֆեյսբուքյան հայրենասիրության կարծրատիպերը, միայն բացակայում է մի բաղադրիչ աղյուս, բացակայում է կտավի ներքևի այն ստորագրությունը առանց որի ամեն ինչ կորում է գրողի ծոցը։ Այս նոր վիրտուալ հայրենասերների մեծամասնությանը հարկավոր է հարմար առիթ՝ թողնելու իր սեփական երկիրը, իր երևանյան աղմկոտ փողոցները, բրնձա-5000-անոց ընտրությունները, ինքնակործան հեռուստասերիալները, երկուհարկանի սև աժդահա ամենագնացները և փախչել, փախչել․․․ Սիրելիներս, մի լքեք մեզ, մի լքեք մեր դարդը, մեր բաղը, մեր կսկիծը։ Հայ, մի լքիր քո տունը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hovyesayan/posts/495017443876582
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել