1. ԲՀԿ-ի ընտրազանգվածի հիմնական մասը ըստ էության կթեքվի ընդդիմության կողմը, ԲՀԿ-ն հակաշիռ էր ՀՀԿ-ին, իսկ մարդիկ կփորձեն մեկ այլ հակակշիռ փնտրել ու հույսները կդնեն ընդդիմադիր ուժերի վրա, քանզի այն հույսերը, որ կապում էին ԲՀԿ-ի հետ, չեն կարող կապել ՀՀԿ-ի հետ:
2. ԲՀԿ գործիչները հիմնականում կմասնակցեն որևէ քաղաքական ուժի ընտրական գործընթացներին, քանզի չեն կարող իրենց ռեսուրսները անգործ թողնեն և ոչինչ չշահեն ընտրությունների արդյունքում:
3. ԲՀԿ-ի ակտիվ «ընտրագիտակները», որոնք նախորդ ընտրություններին ԲՀԿ-ի համար էին «վիզ դնում», այս ընտրություններին չեն կարող իրենց տեղերը սթրվեն ու կմիանան առավելապես ՀՀԿ-ին, քանզի վերջիններիս ընտրական փորձառնությունները նման են:
4. Եվ ի վերջո` ԲՀԿ-ի տնտեսական, քաղաքական, ադմինիստրատիվ, սոցիալական և այլ ռեսուրսները, որոնք անգործ կմնան, պարզապես չեն կարող չեզոք մնալ, դա սկզբունքորեն անհնար է:
Հ.Գ. Այս որոշումը քաղաքական փոքրիկ վերաբաշխումից բացի, առանցքային և նշանակալի ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/462086837161966
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել