«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այս ամիս պարտադրված են եղել իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որն այս անգամ խոստանում է բազմազավակ ընտանիքներին ապահովել բնակարանով։

Նախարարի մամլո խոսնակը մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել, որ հիմնադրամին գումարներ փոխանցվել են, բայց ասել Է, որ դա չի արվել պարտադրաբար։ Ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեսահոլովակներում չի նշվում, որ գումարը հանգանակվում Է Արցախում ապրող ընտանիքների համար»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել