Այսօր քաղաքական դաշտում բեկում արձանագրվեց, դաշտը պարզվեց ու կոնկրետացավ:
Վերջնականապես ակնհայտ դարձավ իշխանական մոնոլիտի փլուզումը: «Բարգավաճ Հայաստանը», որը քաղաքական դաշտի գլխավոր խաղացողներից մեկն է, հենվելով իր հսկայական էլեկտորատի վրա, և ինչու չէ մի քանի նախարարական, ներառյալ վարչապետի կամ փոխվարչապետի պորտֆելների խոստման դիմաց, առաջադրելով սեփական թեկնածուին, կարող էր տրոհել ընդդիմադիր դաշտը և նպաստել Սերժ Սարգսյանի վարչախմբի վերարտադրմանը, փոխարենը «Բարգավաճ Հայաստանը»՝ իր առաջնորդի գլխավորությամբ, հայտարարելով իր չեզոքության մասին, որոշեց չնպաստել Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրությանը:
Հանրապետական կուսակցությունում հավանաբար այս պահին խրախճանք է, հորթի հրճվանքով շամպայնների բաժակներ են զրնգացնում Ծառուկյանի նկատմամբ Սերժի իբր արձանագրած «Պյուռոսյան հաղթանակի» կապակցությամբ, այնինչ Ծառուկյանը չառաջադրվելով ոչ թե աջակցեց, այլ թուլացրեց Սերժ Սարգսյանին, որովհետև Ծառուկյանի առաջադրումը կարող էր մեղմել Սերժի նկատմամբ ատելությամբ համակված էլեկտորատի տրամադրությունները: Չառաջադրվելով կամա թե ակամա Ծառուկյանը Սերժին ու իրա թայֆին մեն-մենակ թողեց Սերժին ատող ժողովրդի դեմ:
Չեզոքություն էլ կա, չեզոքություն էլ, այս դեպքում այդ չեզոքությունը մի կողմից` նպաստելու է ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիային, մյուս կողմից` Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի լիակատար մեկուսացմանը:
Այժմ դաշտը զուլալվել է. կա սպիտակ և կա սև, կա Լևոն և Սերժ, կամ կողմ ես Սերժին, կամ դեմ ես նրան:
Ի դեպ շատերը հրճվում են, թե իբր Ծառուկյանը այս քայլով վնասեց ԲՀԿ-ի և իր անձնական հեղինակությանը և վարկանիշին, այնինչ այդ հրճվանքը տեղին չէ և անիմաստ է, քանի որ այս որոշումը երկարաժամկետ հեռանկարում ավելի ամրացնելու և ուժեղացնելու է ԲՀԿ-ն` որպես քաղաքական դաշտի կարևորագույն գործոններից մեկի: Իսկ ինչ վերաբերում ա չեզոքությանը, սիրտս վկայում է, որ երբ Երևանի փողոցները 2008-ի նման լցվեն հակասերժական կոալիցիայի հարյուր հազարավոր անդամների երթերով ու հանրահավաքներով, ինչ-որ մի պահից այդ չեզոքությունը կարող է վերածվել ակտիվ միջամտության, որից հետո Սերժ Սարգսյանին ու իր կողմնակիցներին ուղղակի այլ բան չի մնա, քան գլխապատառ առաջին իսկ հանդիպած տրանսպորտային միջոցով փախուստի փորձ կատարել Հայաստանից, այ այդ ժամանակ ականատեսը կդառնանք իսկական առնետավազքի, ոչ թե կուսակցությունից կուսակցություն այլ երկրից:
Երբեք չէի մտածի, որ նման ստատուս կգրեի, բայց ուրախ եմ, որ սխալվել եմ, ու որ Հայաստանի քաղաքական դաշտի մեջ արձանագրվեց երկար սպասված բեկումը և հստակեցումը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Payqar/posts/4953035753425
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել