paltrow_house_201111241525461Գվինեթ Փելթրոուի ընկերուհիներից մեկի պատմելով՝ վերջերս դերասանուհին ամեն գնով ձգտում է ծանոթանալ Քրիս Մարտինի նոր ընկերուհու հետ: Նա բառացիորեն խեղդում է Անաբել Ուոլլիսին հրավերներով՝ առաջարկելով մերթ մեկ գավաթ սուրճ խմել, մերթ միասին գնումների գնալ: Գվինեթը պնդում է, որ ինքը անհամբեր սպասում է, թե երբ պետք է ծանոթանա և բարեկամանա Անաբելի հետ: Սակայն Ուոլլիսը տարբեր պատճառաբանություններով խուսափում է հանդիպումից: Պատճառն այն է, որ նրա զուգընկերը՝ Գվինեթի նախկին ամուսինը, խորհուրդ է տվել նրան խուսափել Գվինեթի հետ հանդիպումից:

Բանն այն է, որ Մարտինը շատ լավ է ճանաչում իր նախկին կնոջը: Նա վստահ է, որ Գվինեթը անպատճառ կսկսի խառնվել իրենց հարաբերություններին, և դա ամենայն հավանականությամբ վատ կվերջանա: Չէ՞ որ հենց Գվինեթի պատճառով ընդհատվեց նրա սիրավեպը Ջենիֆեր Լոուրենսի հետ, ում հետ նա սկսել էր հանդիպել ամուսնալուծությունից հետո: Այն ժամանակ Գվինեթը պահանջում էր նախկին ամուսնուց ողջ ազատ ժամանակը անցկացնել իր հետ՝ պայմանավորվելով դա իրենց երեխաների՝ Էփլի և Մոզեսի շահերով: Բացի դրանից, նա տհաճ լուրեր էր տարածում Ջենիֆերի վերաբերյալ: Ի վերջո երիտասարդ Ջենիֆերին այդ ամենը հոգնեցրեց, և նա հեռացավ Մարտինից:

Крис Мартин

Аннабель Уоллис

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել