Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության՝ «ՍՈՔԱՐ»-ի նախագահ Ռովնենգ Աբդուլաևը վերջերս հայտարարել է, որ «ՍՈՔԱՐ»-ը երկրի նախագահի հանձնարարությամբ անվճար գազ է մատակակարում Ադրբեջանի բոլոր կրոնական կառույցներին. եկեղեցիներ, սինագոգներ, մզկիթներ։ Աբդուլաևը նշել է, որ Իլհամ Ալիևը հանձնարարել է նաև Վրաստանի հոգևոր կառույցներին, այդ թվում և հայկական եկեղեցիներին ապահովել անվճար գազով։ Հատկապես Վրաստանում հայկական եկեղեցիներին անվճար գազ մատակարարելն ադբեջանցիները ծանր են տանում, ու այսօր արդեն Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի նկարը, ֆեյսբուքյան էջերից մեկում տեղադրելով, գրում են, որ Պարգև Սրբազանն արցախյան պատերազմի ժամանակ չնայած հոգևորական է եղել, այուամենայնիվ, զենք է վերցրել և կռվել։
Ինչ վերաբերվում է Ալիևի այս քաղաքականությանը, ապա, անշուշտ, պարզ են դրա նպատակները. հարևան երկրի իշխանությունները փորձում են միջազգային հանրության աչքերին թոզ փչել, թե մենք տոլերանտ երկիր ենք, մենք աջակցում ենք ազգային փոքրամասնություններին և այլն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել