e9945066681d271a28a60676d723f004Մեծ Բրիտանիան առաջիկա 5 տարում էականորեն կմեծացնի հատուկ ծառայությունների աշխատակիցների թիվը, ովքեր զբաղվում են ահաբեկչության դեմ պայքարով։ Նման որոշման ընդունման հարցում իր դերն է խաղացել Սինայի թերակղզում А321-ի կործանումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կանցլեր (ֆինանսների նախարար) Ջորջ Օսբորնը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Կապված այն բանի հետ, թե ինչպես է փոխվում պատերազմի, լրտեսության ու ահաբեկչության բնույթը, մենք նույնպես պետք է փոխվենք»,- ասել է նա՝ նշելով, որ համացանցը թշնամիներին նոր հնարավորություններ է ընձեռում՝ ծրագրելու և իրականացնելու հարձակումներ։

«Ահաբեկիչներից և ծայրահեղական գաղափարախոսությունից եկող սպառնալիքը մենք պետք է դիմավորենք դեմ առ դեմ»,- հայտարարել է Օսբորնը՝ ելույթ ունենալով լոնդոնյան թագավորական քոլեջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել