Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների՝ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները 2015-ի հոկտեմբերին 2014-ի հոտեմբերի համեմատ Հայաստանի Հանրապետությունում աճել են 1,7 տոկոսով, այս տարվա սեպտեմբերի համեմատ` 0,1 տոկոսով, 2014-ի դեկտեմբերի համեմատ` 1,2 տոկոսով:
Հոկտեմբերին սեպտեմբերին համեմատ սակագների 0,1 տոկոս գնաճի պայմաններում գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0,1 տոկոս, հանգստի կազմակերպման՝ 0,3 տոկոս, մշակույթի ոլորտի՝ 0,6 տոկոս, տրանսպորտի՝ 1,1 տոկոս, հանրային սննդի 1,9 տոկոս ծառայությունների սակագների հավելաճ: Բուժսպասարկման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0,8 տոկոսով, իսկ բնակարանային-կոմունալ, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/720611168073539?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել