Ծանոթացա «ԵՌԱՆԿՅՈՒՆԻ» հեռուստահաղորդման մասին այսօր հնչած տարբեր կարծիքներին, այդ թվում՝ ՀԱԿ-ի հայտարարությանը:

Շնորհակալ եմ նման ուշադրության, հետաքրքրվածության և ծրագիրը հանրային քննարկումների կենտրոնում պահելու ու գովազդի համար:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ կարևոր թյուրըմբռնում կար: Հաղորդաշարը ստեղծված չէ հատուկ սահմանադրական հանրաքվեի քարոզչությունն ու լուսաբանումն ապահովելու նպատակով: Սահմանադրության քարոզչության համար կան բազմաթիվ հատուկ նախատեսված այլ հարթակներ:

Մեր հաղորդման ընթացքում մենք անդրադառնալու ենք տարբեր արդիական խնդիրներին՝ ներքին և արտաքին քաղաքականություն, տարածաշրջան, ոլորտային հիմնահարցեր և այլն: Իհարկե, հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ այս փուլում հաղորդումների մի մասը նվիրվելու է սահմանադրական հանրաքվեին:

Կարող եք մտածել, որ առաջին հաղորդման ընթացքում ես մի փոքր խախտել եմ հավասարությունը, բայց ընդունեք նաև, որ այդ դեպքում ՈՉ-ի ճակատի ներկայացուցիչն ավելի երկար եթերաժամանակ ունեցավ:

Ի դեպ, հաղորդման մասնակցության հրավերներ ուղղվելու են տարբեր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀԱԿ-ին: Անհամբեր կսպասեմ ՀԱԿ-ի ղեկավարներին մեր տաղավարում, կտամ ուղիղ հարցեր և կլսեմ նրանց տեսակետները:

Նորից շնորհակալ եմ այս համակ ուշադրության համար: 
Մնացեք մեզ հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել