Առաջին անգամ մարդու սրտի տրանսպլանտացիա կատարել է հայտնի վիրաբույժ Կրիստիան Բերնարդը 1967 թվականի դեկտեմբերի 3-ին, որը մեծ հեղափոխություն դարձավ համաշխարհային բժշկության մեջ: Հետագայում՝ Խորհրդային Միության փլուզումից, այսպես ասած երկաթյա վարագույրը պատռվելուց հետո, պարզ դարձավ, որ արդեն 1929 թվականին ռուս բժիշկ Բրյուխոնենկոն նման փորձ արել էր, նույնիսկ կտրած շան գլուխը կենդանի էր մնացել նրա հորինած սարքի միջոցով: Հետագայում նման փորձեր կատարել է Վլադիմիր Դեմիխովը, ով կարողացել է կենդանիների գրեթե բոլոր օրգանները տրանսպլանտացիայի ենթարկել, նույնիսկ շների գլուխներն է կարողացել միացնել մեկ մարմնի: Հենց Դեմիխովի շնորհիվ էլ Կրիստիանը կատարել է իր առաջին վիրահատությունը:
Հետագայում Դեմիխովը լուրջ հալածանքների է ենթարկվում ԽՍՀՄ-ում, միայն 1987 թ-ին է պետական մրցանակ ստանում և մահանում է 1998 թվականին կիսաաղքատության մեջ:
ՆԵՐՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՄ ՉՆԱՅԵԼ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝
Առաջին անգամ մարդու սրտի տրանսպլանտացիա կատարել է հայտնի վիրաբույժ Կրիստիան Բերնարդը 1967 թվականի դեկտեմբերի 3-ին, որը մ...
Posted by Harutyun Mnatsakanyan on Monday, November 9, 2015