Tert.am-ը գրում է.

Տարածքային կառավարման և արատկարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 8-ին՝ ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծովագյուղ սուպերմարկետի դիմաց բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34CD422 պ/հ (վարորդ` Ն. Ս.), «Միցուբիշի պաջերո» մակնիշի 34UM193 պ/հ (վարորդ` Վ. Ա.), «Տոյոտա պրադո» մակնիշի 88MA883 պ/հ (վարորդ` Մ. Բ.) և «Մերսեդես» մակնիշի 65QO555 պ/հ ավտոբուս (վարորդ` Ս. Վ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1981թ. ծնված Ն. Ս.-ն և ուղևոր` 1990թ. ծնված Հ. Ս-ն տեղափոխվել են Սևանի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» և «Տոյոտա պրադո» մակնիշի ավտոմեքենաները:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել